Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

Նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ. քննարկվել են ընկերության զարգացման առաջիկա պլանները
Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել է ընկերության ենթակառուցվածքներին, տեխնիկական հնարավորություններին և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկել նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Նախարարն ընդգծել է ընկերության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումը, նորարարական մոտեցումների կիրառումը և ընկերության զարգացմանը միտված նոր ծրագրերի իրականացումը։