Հայկական ազգային վարորդական վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից

Հայկական ազգային վարորդական վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից

 ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության կողմից։  

«Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում»,- գրել է Մարուքյանը։ 

 

Աղբյուրը՝    shabat.am