Բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն ու open banking–ի բացակայությունն արգելակում են Հայաստանի ներդրումային շուկան

Բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն ու open banking–ի բացակայությունն արգելակում են Հայաստանի ներդրումային շուկան

Բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն ու open banking–ի բացակայությունն արգելակում են Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը, վստահ է Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին  Հայաստանի ներդրումային շուկայի աճի խոչընդոտների մասին՝ Մկրտչյանը նշել է, որ հիմնական խոչընդոտը բուն բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն է, ինչը խանգարում է ավելի անխափան ինտեգրմանը։ 

Նրա խոսքով, շատ է խանգարում open banking–ի բացակայությունը, դա ֆինանսների կառավարման տեխնոլոգիա է, որի շրջանակում բանկերը բացում են իրենց տեխնոլոգիական համակարգերը մյուս ֆինանսական ինստիտուտների համար։

«Ամբողջ աշխարհում դա արվում է կենտրոնական բանկի «մահակի» օգնությամբ․ Բրիտանիայում, օրինակ, բանկերին ստիպել են միանալ open banking ռեժիմին, երբ դու շրջանցում ես բանկի բջջային հավելվածն ու ուղիղ միանում ես նրա backend–ին (սերվերին)։ Այսինքն, կարելի է ստուգել հաշվեկշիռը, կատարել գործարքներ՝ առանց նույնականացվելու հավելվածում։ Նման ABI ինտեգրացիան (Application Binary Interface, խմբ․) շատ կարևոր է շուկայի, հատկապես՝ ներդրումային ընկերությունների համար», – ընդգծել է Մկրտչյանը։

Նա նշել է, որ Հայաստանում, զարմանալիորեն, ֆինանսական շուկայի զարգացման բում է նկատվում։

«Թողարկումների թիվն ամեն տարի աճում է, հատկապես կորպորատիվ, և մենք տեսնում ենք, որ շատ ընկերություններ պարտատոմսերի թողարկմամբ առաջին անգամ են դուրս գալիս ֆինանսական շուկա»․– նշել է նա։

Ամբողջությամբ՝  armbanks.am