Շչակ կգործարկվի

Շչակ կգործարկվի
Ապրիլի 4-ին, ժամը 10:00-ից 15:00-ն, Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից կանցկացվի վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով։
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ժամը 12:00-ին կգործարկվի շչակ։