Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի

2025 թվականի փետրվարին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 6.1%՝ հունվարի 6.2%-ի դիմաց:
ԵՄ-ում փետրվարին գործազրկությունը հասել է 5.7%-ի՝ 12.677 միլիոն գործազուրկ: Նրանցից 2.835 միլիոնը երիտասարդ է՝ մինչև 25 տարեկան: 2025 թվականի փետրվարին ԵՄ-ում երիտասարդների գործազրկության մակարդակը կազմել է 14.5%:
Կանանց շրջանում գործազրկության մակարդակը հասել է 6%-ի, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5.5%-ի: