Doing Digital Forum 2025. Ի՞նչ թեմաներ են օրակարգում, ովքե՞ր են գլխավոր խոսնակները

Ապագայի փողն ու փողի ապագան. SPRING PR- ընկերության Doing Digital Forum-ը (DDF) այս տարի նվիրված է ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է։
Արդեն երրորդ տարին անընդմեջ DDF-ը Երևանում միավորում է միջազգային թոփ դեմքերի, ինչպես նաև տեղի լավագույն խոսնակների ու փորձագետների, ֆինթեքի, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչների։
Այս տարի Future of Money: Economic Impact (Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն) խորագրի ներքո կքննարկվեն թվային արժույթների, դրամապանակների, Web3 և AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կկատարվի տեղական ֆինանսական հատվածի ու բիզնեսի տարբեր ուղղությունների զարգացման հնարավորություններին և միջազգային էկոհամակարգում Հայաստանի դերակատարմանը։ Doing Digital Forum-ի ամբողջական օրակարգը հասանելի է ֆորումի պաշտոնական կայքում՝ https://doingdigital.am/։
Արդեն երրորդ տարին DDF-ը Երևանում միավորում է ֆինթեքի, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների միջազգային թոփ դեմքերի,