Տեղի է ունեցել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողով
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ստորաբաժանումների աշխատակիցները մասնակցել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կազմակերպված «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բաժինների վերլուծություն» աշխատաժողովի և «Ագրոպարենային արժեշղթաների վերլուծություն» դասընթացի։
«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բաժինների վերլուծություն» աշխատաժողովը վարել է IADAAM ծրագրի քաղաքականության գծով փորձագետ, Սերբիայի գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Իվանա Դուլիչ Մարկովիչը։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝ քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացների համապարփակ վերլուծություն, ժամանակակից մարտահրավերներ և հնարավոր լուծումներ, սննդի անվտանգության և գյուղաջակցության խորհրդատվության ծառայության դերը, վերջինիս հիմնական գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները, հաջողված միջազգային փորձի և ռազմավարական առաջարկությունների ներկայացում։
«Ագրոպարենային արժեշղթաների վերլուծություն» դասընթացը վարել է IADAAM ծրագրի արժեշղթաների միջազգային փորձագետ Դարիո Կասամիսին, ով ներկայացրել է ագրոպարենային արժեշղթաների վերլուծության հիմնական տարրերը, ռազմավարական գործիքները և դրանց գործնական կիրառման մեթոդաբանությունը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։