Դպրոցաշինական ծրագրերը մարզերում
Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենի և Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցների շինարարությունը բուռն ընթացքում է։
«Պլանավորումն իրականացվում է այնպես, որ օգոստոսին հնարավորինս շատ դպրոցներ հանձնվեն շահագործման, որպեսզի երեխաները կարողանան սեպտեմբերի 1-ին այցելել նոր դպրոցներ»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։