Վերացվել է Հաղարծինում հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել է Հաղարծինում հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (Տավուշի մարզ, «Հաղարծին» վանական համալիրի տարածք)։

Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։