Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը գազանջատումներ կլինեն Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Մասնավորապես,  կդադարեցվի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, 7-րդ փողոցի, 7-րդ փողոց նրբանցքի, 9-րդ փողոց նրբանցքի, 12-րդ, 13-րդ, 13-րդ փողոց նրբանցքի, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 19ա, 21-րդ փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։