Ապրիլի 1-ից հուլիսի 1-ը կանխատեսում է Սևանի մակարդակի բարձրացում 24-29 սմ, ինչը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվանից

2025 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կանխատեսում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հավելելով, որ նման կանխատեսման համար հիմք են հանդիսացել եղանակի դիտված և կանխատեսվող պայմանները, Արփա-Սեւան թունելով վերջին տարիներին մուտք գործող ջրի միջին քանակությունը և Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը ընդունելով 170 միլիոն քմ: