ԱրմՍվիսԲանկը միացել է ArcaPay-ին

ArcaPay-ով դրամային փոխանցումներն արդեն հասանելի են ԱրմՍվիսԲանկի մոբայլ հավելվածում:
Այսուհետ ԱրմՍվիսԲանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ArmSwiss Mobile հավելվածով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը:
Գումար փոխանցելու համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ և վճարումներ» բաժին, ընտրել «փոխանցում ArcaPay համակարգով», նշել հեռախոսահամարը, ընտրել ArcaPay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը և փոխանցում կատարել: Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում:
ArcaPay գործիքի ներդրմամբ ԱրմՍվիսԲանկը ընդլայնում է գործիքակազմը՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով դրամային փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին։
Բանկային հաշվից փոխանցում ՀՀ այլ բանկի քարտային կամ բանկային հաշվին՝ ՀՀ դրամով.
- փոխանցման միջնորդավճար – 0.1%, նվազագույնը՝ 1 ՀՀ դրամ
- 1 գործարքի նվազագույն գումար – 1,000 ՀՀ դրամ
- 1 գործարքի առավելագույն գումար – 399,000 ՀՀ դրամ
- Գործարքների օրական քանակ – 10 գործարք
ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: