Գավառ համայնքում ընթանում են ծառերի էտման և ձևավորման աշխատանքներ

Գավառ համայնքում ընթանում են ծառերի էտման և ձևավորման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում մեկնարկել են ծառերի էտման և ձևավորման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  աշխատանքների պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, իրականացնողը՝ «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ն։

«Այժմ ծառերի էտ է կատարվում Գավառ քաղաքում, այնուհետև այն կիրականացվի մյուս բնակավայրերում։ Ծառերի սանիտարական հատումներին հաջորդելու են կրապատման, կանաչապատ տարածքների խնամքի և ծառերի ու թփերի տնկման աշխատանքները»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։