Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից,  Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: