2025թ.-ի մարտ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Պարտատոմսերի շուկա
Մարտին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․3 մլրդ ՀՀ դրամ: Երկրորդային շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 7.1 մլրդ ՀՀ դրամ և իրականացվել է 41 գործարք։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկա
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 7.7 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 631 գործարք։ Մարտի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը հասել է 151-ի։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 5․8 ՀՀ մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 27%-ով: Մարտին կնքվել է 51 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 218 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 464 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 70%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 38%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 138 գործարք։