ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանն հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

Երկրաբանի օրվա կապակցությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։
Նախարարը ողջունել և շնորհավորել է ոլորտի երկարամյա աշխատակիցներին։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ ոլորտում իրենց ներդրած ջանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում հանքարդյունաբերության ոլորտն այսօր Հայաստանում կարող է համարել զարգացած։
Երկրաբանի օրվա կապակցությամբ երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև ոլորտում իրենց ավանդը ներդնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրով են խրախուսվել Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Աղինյանը, Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Աչոյանը, ինժեներ, երկրաբան-երկրաֆիզիկ Հայնե Սարգսյանը։