Գերմանացի փորձագետների հետ քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Գերմանացի փորձագետների հետ քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գերմանիայից ժամանած երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտի փորձագետներին ու «Միջազգային հրշեջ և փրկարարական համադաշնության» ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «ՀԱՎԱՏԱՄՔ» հիմնադրամի տնօրեն Գայանե Ափինյանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը։

Քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղություները՝ ընդգծելով նաև Հայաստանում սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Գերմանիայում գործող քաղաքաշինական նորմերի, հրդեհային պաշտպանության և երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտներում կիրառվող տեխնոլոգիաների, գործող կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Դիտարկվել են սեյսմիկ խնդիրների կանոնակարգման գործում Գերմանիայի օրինակը և Հայաստանի հետ փորձի փոխանակման հնարավորությունները։

Գերմանացի փորձագետները նկատել են, որ Քաղաքաշինության կոմիտեն և ոլորտային մասնագետները ստիպված են մի քանի անգամ ավելի բարդ խնդիրներ լուծել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Ուստի, երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում արդյունավետ լուծումների մշակումը նաև միջազգային նշանակություն կունենա։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այս ոլորտում համընդհանուր մարտահրավերների կարգավորմանը։