Ինդոնեզիան ԱՄՆ նկատմամբ պատասխան մաքսատուրքեր չի սահմանի

Ինդոնեզիան ԱՄՆ նկատմամբ պատասխան մաքսատուրքեր չի սահմանի

Ինդոնեզիայի կառավարությունը մաքսատուրքեր չի սահմանի ԱՄՆ-ի նկատմամց՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մաքսային քաղաքականության։ Այս մասին ասված է տնտեսական հարցերով համակարգող նախարար Էյրլանգա Հարտարտոյի հրապարակած հայտարարության մեջ։

«Մեր կառավարությունն ընդգծում է, որ Ինդոնեզիան չի պատրաստվում պատասխան քայլեր ձեռնարկել մաքսային քաղաքականության հարցում»,- նա հավելել է, որ ինդոնեզական կողմն ընտրում է դիվանագիտության և բանակցությունների ուղին։ Հարտարտոն նաև ընդգծել է, որ Ջակարտան ակնկալում է առկա իրավիճակից հասնել «փոխշահավետ ելքի»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրի և տարածքի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Մեծ Բրիտանիայի նկատմամբ ամերիկյան տուրքերը սահմանվել են 10%, ինչը Թրամփը նվազագույնն է անվանել։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար սահմանել է 25% մաքսատուրք։