Դեսպան Խաչատրյանը և Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Renew Europe քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարարության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների շուրջ։