Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը շարունակվում է
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։