Մարտին ԱՄՆ-ում օգտագործված Tesla-ները տարեկան կտրվածքով էժանացել է 7%-ով

Օգտագործված Tesla մեքենաներն ավելի արագ են էժանանում, քան մյուս էլեկտրական մեքենաներն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Այս մասին գրում է Financial Times-ը:
Ըստ CarGurus շուկայի՝ մարտին ԱՄՆ-ում օգտագործված Tesla-ի գները տարեկան կտրվածքով իջել են 7%-ով, իսկ երկրորդային շուկայում այլ ապրանքանիշերի էլեկտրական մեքենաները էժանացել են 1.5%-ով։
Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ «նախկինում մեքենաների ներհոսքը նվազեցրել է օգտագործված Tesla-ի միջին ցուցակային գինը», – CarGurus-ի տնտեսական և շուկայական վերլուծության տնօրեն Քևին Ռոբերթսի խոսքով՝ երկրորդային շուկան նույնպես ճնշման տակ է 2023 թվականից նոր Tesla-ի գների իջեցման պատճառով։
Մեծ Բրիտանիայում օգտագործված Tesla-ի արժեքը մարտին ընկել է 15%-ով, իսկ օգտագործված էլեկտրական մեքենաների ընդհանուր շուկայում 10% անկում կա: