Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության ողջ տարածքում  սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի  9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության շրջանների զգալի մասում ապրիլի 9-ին սպասվում է անձրև և ամպրոպ,  առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի ապրիլի 9-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      27.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -2.3°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       12.0°C