«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մարտի 30-ին, ապրիլի 1-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։