2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով

2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 4,878.9 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 11.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 5.0%-ով և կազմել 1,945.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 27.2%-ով և կազմել 323.4 տոննա։