Հանրապետության ողջ տարածքում անձրևային եղանակը պահպանվում է

Հանրապետության ողջ տարածքում անձրևային եղանակը պահպանվում է

Երևանում ապրիլի 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության  առանձին շրջաններում 10-14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 10-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      26.0°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա            -2.4°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       11.9°C