Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ձգձգման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով առաջացած խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Նշվել է նաև, որ Խոտից դեպի Որոտան (Մ-2) հատվածի առաջին 7.2 կմ հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են:
Աղբյուրը՝ 1lurer.am