Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. փետրվար

Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի փետրվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի փետրվարին կազմել է 900,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․4% աճ։

Արաբկիր վարչական շրջանում՝ 626,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․6% աճ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 451,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․6% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 413,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․9% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 413,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․7% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 407,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 397,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% աճ։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 395,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․6% աճ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 385,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ փոփոխություն չի գրանցվել։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 238,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․3% աճ։