ԲԸՏՄ վերացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կասեցումները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցրել էին առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնող ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։
Ընկերությունը սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություններ, որի արդյունքում կասեցումները վերացվել են։