ՏԿԵՆ-ի հետ աշխատանքներ ենք տանում՝ գույքագրելու Դեբեդի վարարման դեպքում վթարավտանգ տեղամասերը. Տիգրան Խաչատրյան

ՏԿԵՆ-ի հետ աշխատանքներ ենք տանում՝ գույքագրելու Դեբեդի վարարման դեպքում վթարավտանգ տեղամասերը. Տիգրան Խաչատրյան

Մենք ՏԿԵՆ-ի հետ նախնական աշխատանքներ ենք տանում՝ գույքագրելու համար այն տեղամասերը, որոնք Դեբեդ գետի վարարման դեպքում կարող են վթարավտանգ լինել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

«Նախագծերը հիմնականում վերջնականացված են, բերված են այն տեսքի, որ թույլ է տալիս կառավարության առաջիկա նիստրից մեկում կարգավորել նաև ֆինանսավորման հարցը: Հուսով եմ, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտանք լուծում հարցին նաև այս մասով: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նախագծման և որոշակի նախապատրաստական աշխատանքների շրջան ենք անցնում, կկարգավորենք»,- նշեց փոխվարչապետը: