Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան

Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան

Կարծում եմ՝ դրանք եզակի դեպքեր են, բայց շատ մոտ ապագայում կունենանք թվային գործիքներ: Հիմա գերատեսչությունը տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմանը, թե նոտարական գործարքները հաճախ ձգձգվում են, երկար են տևում:

«Ապագայում մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ, այսինքն՝ մենք անում ենք ամեն ինչ՝ միտված մեր քաղաքացիների կյանքի հեշտացմանը»,- ասաց նա: