Ռուսաստանը խնդրել է ԱՄՆ-ին իրեն թույլատրել գնել Boeing հրադադարի դեպքում․ Bloomberg

Ռուսաստանը խնդրել է Միացյալ Նահանգներին իրեն թույլատրել գնել Boeing ինքնաթիռներ Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի իր աղբյուրին, որը ծանոթ է իրավիճակին։
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը գնելու համար կարող են օգտագործվել սառեցված ակտիվներից ստացված միջոցները։
Bloomberg-ի աղբյուրի խոսքով՝ Մոսկվան հասկանում է, որ սառեցված միջոցները չեն կարող օգտագործվել ինքնաթիռներ գնելու համար՝ առանց հրադադարի ռեժիմի։ Ինքնաթիռների գնման գործարքը կարող է լինել պատժամիջոցները մեղմելու ռազմավարության մի մասը, եթե մարտական գործողությունները դադարեն։