Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն,  պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի նաև  Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հորդորում է պահպանել ավտանգության կանոնները։