Չինաստանը պատրաստվում է ավելի մոտենալ ԵՄ-ին՝ ԱՄՆ-ի դեմ պայքարելու համար

Չինաստանը պատրաստվում է ավելի մոտենալ ԵՄ-ին՝ ԱՄՆ-ի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի շրջանակներում Չինաստանի իշխանությունները դաշնակիցներ են փնտրում Եվրոպայում և պատվիրակություններ են ուղարկում ԵՄ երկրներ, մինչդեռ արտադրողներն ակտիվացրել են գնորդների որոնումները տարածաշրջանում: Այս մասին ասվում է Financial Times-ի հոդվածում։

Հրատարակությունը մեջբերում է Չինական մակրոտնտեսական հետազոտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Չժան Յանշենի մեկնաբանությունը, որը հայտարարել է, որ Չինաստանը և ԵՄ-ն պետք է ամեն ինչ նորից սկսեն: Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցնցումները փոխադարձ առևտուրն ավելացնելու պատճառ է անվանել։

Չինաստանի և Եվրոպայի հարաբերությունները, որոնք ունեն համադրելի չափերի տնտեսություններ, բարդանում են քաղաքական հակասություններով, կառուցվածքային առևտրային անհավասարակշռությամբ և եվրոպական ընկերությունների՝ դեպի չինական շուկա սահմանափակ մուտքով պայմանավորված, ուստի Պեկինը շատ բան ունի առաջարկելու ԵՄ երկրներին:

Համագործակցության ընդլայնման առաջին նշաններից մեկը Չինաստանի և Իսպանիայի միջև ստորագրված համաձայնագիրն էր, որը ստորագրվեց Պեկինում՝ Չինաստանի վարչապետ Լի Ցյանի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ներկայությամբ։ Այն նախատեսում է համագործակցություն առևտրատնտեսական, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում։