Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-փետրվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1․04 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 59․74%-ով կամ 1․54 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 12․12%-ով կամ 63․2 մլն դոլարով և կազմել 458․5 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 44․04%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 226․1 մլն դոլար, -81․11% կամ -971․28 մլն դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 21․72%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 64․3 մլն դոլար, -75․86% կամ -202 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6․18%-ը։

chart-800x495.webp (14 KB)

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 54․82 մլն դոլար, +261․26% կամ +39․6 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․27%-ը։

Շվեյցարիան հինգերորդն է՝ 20․8 մլն դոլար, +42․44% կամ +6․2 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2%-ը։

Վեցերորդը Վրաստանն է՝ 16․3 մլն դոլար, -30․38% կամ -7․1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․57%-ը։

Յոթերորդ տեղում Իրանն է՝ 14․3 մլն դոլար, -8․83% կամ -1․4 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․37%-ը։

2.webp (10 KB)

Ութերորդը Գերմանիան է՝ 14․12 մլն դոլար, +45․77% կամ +4․4 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․36%-ը։

Իններորդ հորիզոնականում Բելգիան է՝ 13․8 մլն դոլար, -47․66% կամ -12․5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․32%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 12․5 մլն դոլար, +5․54% կամ +0․7 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․2%-ը։

3.webp (15 KB)

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 12․17%-ով և կազմել 490․9 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 12․67%-ով և կազմել 481․8 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 47․16%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 46․28%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 12․75%-ով և կազմել 74․2 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 7․13%-ը։

4.webp (11 KB)