Հարկ վճարողի օրվան ընդառաջ շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն՝ ՊԵԿ-ում

Հարկ վճարողի օրվան ընդառաջ շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն՝ ՊԵԿ-ում

Հարկ վճարողի օրվան ընդառաջ, Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։

Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով` շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր և հուշանվեր կստանան նաև եկամուտների հայտարարագիր լրացրած ամենատարեց կինն ու տղամարդը, որոնք հասցեատերերին կհանձնվեն առաջիկայում։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Կոմիտեի ղեկավար անձնակազմը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին իրենց պատասխանատվության և բարեխղճության համար։