Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»- ի աշխատակիցները այցելել են ՀՀ Շիրակի մարզ

Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»- ի աշխատակիցները  այցելել են ՀՀ Շիրակի մարզ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապրիլի 16-ին այցելել են ՀՀ Շիրակի մարզ՝ անասնաբուծության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Ծրագրով Շիրակում 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է շուրջ 300 կովերի արհեստական սերմնավորում։
Այցի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ Ախուրյանի տարածաշրջանում կազմակերպվել է դասընթաց և սերմնավորված կովերի արյան նմուշների արագ թեստավորման միջոցով որոշվել կովերի հղիության փաստը։
Թեստավորման արդյունքում հաստատվել է նմուշառված բոլոր կովերի հղիությունը, ինչն էլ հավաստել է մարզում իրականացված աշխատանքների արդյունավետությունը։