Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզային նշանակության 13.2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ճանապարհների հիմնանորոգման համար կնքված յուրաքանչյուր պայմանագրերի աշխատանքների իրականացման համար մնացած 80 %-ի չափով Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 1,922,407.4 հազար դրամ:

Մասնավորապես՝ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման համար կհատկացվի 503,577.6 հազար դրամ, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 397,318.4 հազար դրամ, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 630,792.8 հազար դրամ, Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար 390,718.6 հազար դրամ: