Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում ապրիլի 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 27.9°C (1957թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա -0.4°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 13.2°C