Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ մտադիր է հետաձգել TikTok-ի գործարքը, քանի դեռ չի կարգավորվել առևտրային իրավիճակը Չինաստանի հետ։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։