Թրամփը հասցնում է գլխավոր հարվածը

Թրամփը կոչ է արել Ֆեդերալ ռեզերվային համակարգի (ՖՌՀ) նախագահ Ջերոմ Փաուելին պաշտոնանկ անել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նվազեցնել վերաֆինանսավորմանն տոկոսադրույքը։
Նախօրեին Փաուելը քննադատել էր Սպիտակ տանը՝ մաքսատուրքերի չափից ավելի բարձրացման համար, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի գնաճի աճին և տնտեսության դանդաղմանը։
ՖՌՀ-ն ԱՄՆ-ում կատարում է կենտրոնական բանկի գործառույթները: Այդ թվում` սահմանում է բանկային հիմնակլան` վերաֆինանսաորման տոկոսադրույքը, տպագրում է դոլարը` այն որպես վարկ տալով ամերիկյան պետությանը: Չնայած, որ այդ կառույցն ամենեւին էլ ֆեդերալ չէ. այն մասնավոր է, եւ հիմնական սեփականատերերն են եւ ղեկավարներին նշանակում են այն բոլոր ուլտրալիբերալները, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են Թրամփի հետ:
Թրամփի գլխավոր խնդիրը եղել եւ մնում է ՖՌՀ-ն, որպես Կենտրոնական բանկ, եւ դոլարի տպագրությունը պետական վերահսկողության տակ վերցնելը, եւ Փաուելի եդմ սկսած հարվածը նշանակում է մեկ բան` սկսված է ամերիկյան իշխանություների պատերազմը ՖՌՀ-ի սեփականատերերի հետ: