Երևանը պատրաստվում է քաղաքային ծառատունկին

Երևանն ավելի կանաչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին, կկազմակերպվի քաղաքային ծառատունկ։ Միջոցառումը տեղի կունենա Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող տարածքում։

Քաղաքային տնկարանն այս պահին նախապատրաստվում է ծառատունկին: