Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները
Չինաստանը մարտին դադարեցրել է ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումը՝ միաժամանակ ավելացնելով դրա ներկրումը Ավստրալիայից, Ինդոնեզիայից և Բրունեյից։ 
2024 թվականին ԱՄՆ-ն Չինաստանի շուկա հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարների հնգյակում էր, այն Չինաստան է արտահանել 4,15 միլիոն տոննա վառելիք՝ 2,4 միլիարդ դոլարի դիմաց։ Դեռ 2025 թվականի հունվարին ՉԺՀ-ն ամերիկյան ընկերություններից գնել է 194,2 հազար տոննա գազ՝ 125,4 միլիոն դոլարով, բայց արդեն փետրվարին մի քանի անգամ պակաս՝ 65,8 հազար տոննա (31,4 միլիոն)։
Սա առաջին նման ընդմիջումն է 2022 թվականի հունիսից ի վեր։