Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել

Կոնդի վերակառուցման հայեցակարգի մրցույթում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել

Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Նա նշեց, որ մրցույթը կազմակերպել և իրականացրել է Քաղաքաշինության կոմիտեն։

«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին»,- ասաց Թևանյանը և հավելեց, որ շարունակվում է աշխատանքները նոր կոնցեպտով մրցույթ անցկացնելու համար:

Ավինյանն էլ ասաց, թե գործընթացը մեկնարկել է 4 տարի առաջ, երբ ինքը փոխվարչապետ էր և ակնկալում էին, որ մեկ տարում կավարտվեն մրցույթի աշխատանքները, բայց 4 տարվա ընթացքում որևէ մեկը չի հաղթել։ Նա հորդորեց շարունակել աշխատանքները։