Կոշտ ենք լինելու, անորակ, սիրողական մակարդակում արված աշխատանքներ թույլ չենք տալու. Ավինյան

Կոշտ ենք լինելու, անորակ, սիրողական մակարդակում արված աշխատանքներ թույլ չենք տալու.  Ավինյան

«Կարևոր է, որ այն տնտեսվարողները, որոնք մասնակցում են մեր մրցույթներին, իրենց հաշիվ տան և սիրողական մակարդակում չմոտենան հարցերին»,- այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դա ունենում է նաև ֆինանսական ծանր հետևանքներ, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, ենթադրում եմ, ժամանակի ընթացքում փոխել է իր մոտեցումները կապված աշխատանքների որակի, ժամանակի հետ։ Մրցույթներին հորդորում ենք մասնակցել միայն այն դեպքում, երբ վստահ են, որ ունեն այդ կարողությունը, գիտելիքը և ունակությունն այդ աշխատանքներն իրականացնելու։ Մենք բավական կոշտ պետք է շարժվենք բոլոր նմանատիպ դեպքերում»,- ընդգծել է Ավինյանը։