Վրաստանը բացեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը

Վրաստանը բացեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը
  Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն փետրվարի 7-ի ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը և սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից 
  Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։
  Տեղեկացնենք նաև, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։