Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյին, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆին, «SOS արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ալեքսանդր Գուդարզիին և թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանին։
Ինչպես տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Վարդենիս համայնքի և բնակչության կողքին մշտապես լինելու և աջակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, սոցիալական, գյուղատնտեսական և կրթական ոլորտներին առնչվող ծրագրերի վերաբերյալ հարցեր: Կողմերը կարևորել են համայնքում իրագործված ծրագրերի նշանակությունն ու դերը և պատրաստակամություն հայտնել՝ համագործակցությունը շարունակելու համար։