Չինաստանը կոչ է անում խուսափել «ջունգլիների օրենքը» համաշխարհային առևտրի ոլորտ վերադարձնելուց

Չինաստանը կոչ է անում խուսափել «ջունգլիների օրենքը» համաշխարհային առևտրի ոլորտ վերադարձնելուց

Պեկինը չի ընդունում իր շահերի հաշվին բխող գործարքները և պատրաստ է դիմակայել նման գործողություններին։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, որը մեկնաբանում է ԱՄՆ-ի ծրագրերի մասին հաղորդումները՝ ստիպելու գործընկերներին սահմանափակել առևտուրը չինական ընկերությունների հետ՝ նախկինում սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման դիմաց։

Գերատեսչության ներկայացուցիչը կոչ է արել խուսափել միջազգային առևտրում «ջունգլիների օրենքին» վերադառնալուց: Չինաստանը վստահ է՝ միակողմանի գործողություններն ու պրոտեկցիոնիզմը, որին հակված է Վաշինգտոնը, ոչ մեկին օգուտ չի բերի, և ի վերջո դրան զոհ կդառնան աշխարհի բոլոր երկրները:

Պեկինում ողջունում են ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական տարաձայնությունները հավասար խորհրդակցությունների հիման վրա լուծելու կողմերի ցանկությունը, բայց եթե խոսքը փոխադարձ պարտավորությունների մասին, ապա պետք է պաշտպանել միջազգային առևտրատնտեսական կանոնները և բազմակողմ առևտրային համակարգը։

ՉԺՀ Առևտրի նախարարությունն ընդգծել է, որ Չինաստանն ունի վճռականություն և կարողություններ՝ պաշտպանելու իր շահեր: