ԱՄՆ-ում բացատրել են Թրամփի կողմից մաքսատուրքերի կասեցումը

ԱՄՆ-ում բացատրել են Թրամփի կողմից մաքսատուրքերի կասեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կասեցնել առևտրային մաքսատուրքերի սահմանումը ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի և Առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ զրուցելուց հետո։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:

Նախարարները կարողացել են օգտագործել պահն ու համոզել Թրամփին մաքսատուրքերի հարցում։

«Բայց կար մի մեծ խոչընդոտ՝ Պիտեր Նավարոն՝ Թրամփի մաքսատուրքերի սիրահար առևտրային խորհրդականը, որն անընդհատ պտտվում էր Օվալաձև աշխատասենյակի շուրջը», – նշում է WSJ-ը:

Հիշեցնենք՝ Թրամփն ապրիլի սկզբին կտրուկ բարձրացրել է 185 երկրների ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերների համար դրույքաչափերը բարձրացել են մինչև ապրանքների մաքսային արժեքի 20-30%-ը, սակայն շուտով ամերիկացի առաջնորդը հայտարարեց 75 երկրների, այդ թվում՝ Եվրամիության մաքսատուրքերի 90-օրյա դադարի մասին: