Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է․ Զաքարյանը ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է․ Զաքարյանը ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը:

Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը։

Ընդգծելով տեքստիլ արդյունաբերության ոլորտում Չինաստանի մեծ փորձն ու այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ նախարարի տեղակալն առաջարկել է չինական կողմին դիտարկել Հայաստանում ներդրումների իրականացման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։