Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում ապրիլի 22-23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 22-ին՝ ժամը 09.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Վ. Համբարձումյան, Ռոմանի, Ազգալդյան, Կամոյի և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: